Սպանություն Լոռու մարզում. 22-ամյա կասկածյալը ձերբակալվել է

Ձերբակալություն
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կասկածյալը սթափ չի եղել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Լոռու մարզում սպանություն է տեղի ունեցել. Ալավերդի խոշորացված համայնքի Աքորի բնակավայրի կենտրոնական հատվածում երեկ տղամարդու դի է հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի` մահացածը Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ 50–ամյա Արտակ Ս.–ն է: Դիակի վրա` ձախ թիկունքային հատվածում, հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր:
Պարզվել է, որ երեկ`ժամը 21:00–ի սահմաններում, Արթուր Ս.–ին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Աքորի գյուղի 2-րդ փողոցում խափանվել է, ինչի պատճառով էլ ճանապարհահատվածի երթևեկությունը խոչընդոտվել է։ Այդ ժամանակ Աքորի գյուղի բնակիչ Արտակ Ս.–ի և Աքորի գյուղի բնակիչ 45-ամյա Արթուր Ս.–ի միջև վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է քաշքշուկի։
Դեպքի վայր է եկել Արթուր Ս.–ի տղան՝ Աքորի գյուղի բնակիչ 22–ամյա Դավիթ Ս.–ն։ Նա ավտոմեքենայի սրահից վերցրել է սուր կտրող, ծակող առարկա և մի քանի անգամ հարվածներ է հասցրել Արտակ Ս.–ին։
Ոստիկանները Դավիթ Ս.–ին հայտնաբերել են իր տանը, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանություն։
Կասկածյալը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ:
ՃՏՊ Աշտարակ-Երևան ճանապարհին. 7 տարեկան երեխան մահացել է, վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է