ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնում ընտրվել է Բելլա Իսահակյանը: Տեղեկությունը հրապարակվել է տուն–թանգարանի ֆեյսբուքյան էջում։
Բելլա Իսահակյանը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում սկսել է աշխատել2005 թվականից
Նա սկզբում աշխատել է որպես ավագ գիտաշխատող, այնուհետև որպես հանրահռչակման և ցուցահանդեսների կազմակերպման բաժնի վարիչ: