Իսրայելն ԱՄՆ-ից 10 մլրդ դոլարի հրատապ օգնություն է խնդրել

Իսրայելական բանակ
Ամերիկացի օրենսդիրներն ու Սպիտակ տունը փաթեթ են մշակում Իսրայելին, Ուկրաինային և Թայվանին օգնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի իշխանությունները պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին 10 մլրդ դոլարի հրատապ օգնություն տրամադրելու խնդրանքով դիմել են Վաշինգտոնին: Տեղեկությունը հայտնում է «New York Times» թերթը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է Իսրայելին լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հայտերը` Գազայի հատվածում գործողություն իրականացնելու համար:
Ինչպես նշում է թերթը, ամերիկացի օրենսդիրներն ու Սպիտակ տունը փաթեթ են մշակում, որը օգնություն կներառի Իսրայելի, Ուկրաինայի, Թայվանի, ինչպես նաև ամերիկա-մեքսիկական սահմանի ամրապնդման համար:
ԱՄՆ–ն 2 հազար զինվորական է ընտրել Իսրայել հավանական տեղափոխման համար․ ԶԼՄ
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչների թիվը՝ հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին:
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հրթիռներ է արձակել Թել Ավիվի օդանավակայանի ուղղությամբ