ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչական շտաբը Հյուսիսային Մակեդոնիայի հետ ընկերական հանդիպումից առաջ հրապարակել է ազգային թիմի վերջնական հայտացուցակը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հայտացուցակում ընդգրկվել են Օգնեն Չանչարևիչը, Արսեն Բեգլարյանը, Ստանիսլավ Բուչնևը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Ստյոպա Մկրտչյանը, Ուգոչուկվու Իվուն, Անդրե Չալըշըրը, Էդգար Սևիկյանը, Արթուր Սերոբյանը, Էդուարդ Սպերցյանը, Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը, Ժիրայր Մարգարյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Վբեյմար Անգուլոն, Էրիկ Փիլոյանը, Արտակ Դաշյանը, Նաիր Տիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը և Վահան Բիչախչյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Ալեքսանդր Պետրակովի սաները ընկերական հանդիպում կանցկացնեն Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ: Սա նրանց առաջին ընկերական խաղը կլինի: Պաշտոնական խաղերում Հայաստանը տարել է 4 հաղթանակ, Հյուսիսային Մակեդոնիան՝ 5: