Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը ԱՄՆ–ում. Արխիվային լուսանկար
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խոսել են հայ-իրանական երկկողմ օրակարգին վերաբերող խնդիրների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հոկտեմբերի 17-ին նրանք հեռախոսազրույց են ունեցել, նախաձեռնությունը եղել է Աբդոլլահիանինը։
«Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել 2 երկրի ղեկավարների մակարդակով քննարկված ուղղություններով և ձևաչափերում փոխգործակցությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Կողմերը խոսել են նաև հայ-իրանական երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին։