Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը այս անգամ գոնե չպարտվեց

Արխիվային լուսանկար
Եվրոպայի 2025 թ. առաջնության ընտրական E խմբում մեր հավաքականը մեկ միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական խմբում չորրորդ հանդիպումն անցկացրեց։ Երեք անընդմեջ պարտություններից հետո մեր հավաքականը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0։0 ավարտելով հանդիպումը Շվեյցարիայի իր հասակակիցների հետ, առաջին միավորը վաստակեց խմբային փուլում։
Եվրոպայի 2025 թ. առաջնության ընտրական E խմբում մեր հավաքականը մեկ միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։