Ասուլիս. ՌԴ–ի ո՞ր բուհերում են տեղեր հատկացվել հայաստանցի դիմորդների համար

Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնը
Sputnik
ՀՀ-ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը (Հայաստանում Ռուսական տուն) հայտարարել է, որ Ռուսաստանի դաշնային բյուջեի միջոցների հաշվին 2024-2025 ուստարում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններ կարելի է դիմել միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ մասնագիտական կրթություն ստանալու համար։
Ո՞ր բուհերում և ո՞ր մասնագիտություններով են տեղեր հատկացված հայաստանցի դիմորդների համար, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն ՌԴ-ում սովորելու համար։ Հոկտեմբերի 18-ին` ժամը 13.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս, և դիմորդներին ու նրանց ծնողներին հուզող այս և այլ հարցերի կպատասխանեն.
Վիկտորյա Դերիպասկոն (Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ),
Այգուլ Շամսուտդինովան (գլխավոր մասնագետ-փորձագետ, Հայաստանում Ռոսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ռուսաց լեզվի նախագծերի և կրթական ծրագրերի համակարգող),
Մարիա Ավանեսովան (Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ռուսաց լեզվի նախագծերի և կրթական ծրագրերի համակարգողի օգնական):
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։