Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն

Արխիվային լուսանկար
Զորավարժությունները կանցկացվեն մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Բաքվում, Նախիջևանում և Լեռնային Ղարաբաղում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն հոկտեմբերի 23-ից 25-ը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ զորավարժությունները նվիրված կլինեն Թուրքիայի Հանրապետության կազմավորման 100-ամյակին:
Զորավարժությունները կանցկացվեն մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Բաքվում, Նախիջևանում և Լեռնային Ղարաբաղում։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն և Անկարան այս տարի 16 համատեղ զորավարժություն կանցկացնեն, որոնց մի մասն արդեն կայացել է: