ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի–Sputnik. Ուկրաինա մեկնող բեռնանավը ծանծաղուտի մեջ է ընկել Ստամբուլի ափերի մոտ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչությանը։
«Թուրքական Յալովա նավահանգստից Ուկրաինա մեկնող 107 մետր երկարությամբ Hesen M բեռնանավը Մարմարա ծովում ծանծաղուտի մեջ է ընկել Ստամբուլի Մալթեփե շրջանի մոտ»,– նշել են առափնյա պահպանության ծառայությունում:
Կոմորյան կղզիների դրոշի տակ գտնվող նավին օգնության են հասել քարշակներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հացահատիկով բեռնված երկու բեռնանավեր բախվել են Թուրքիայի Մարմարա ծովում: Առաջին նավը Կոմորյան կղզիների դրոշի ներքո էր, երկրորդը՝ Պանամայի դրոշի։