ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. 2022 թ. շվեյցարացիների արտասահմանյան նվիրատվությունները հասել են ռեկորդային բարձր մակարդակի` Ուկրաինա ուղղված 418 մլն շվեյցարական ֆրանկ նվիրաբերությունների շնորհիվ: Այս մասին ասվում է շվեյցարական հիմնադրամի զեկույցում։
«Ռեկորդային թվով նվիրատվությունների վրա մեծապես ազդել են Ուկրաինային ուղղված նվիրաբերությունները, որոնք կազմել են 418 մլն ֆրանկ (մոտ 463 մլն դոլար. խմբ.)»,–- ասված է փաստաթղթում:
Հիմնադրամը պարզաբանում է, որ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու բազմաթիվ մասնավոր նախաձեռնություններ կան, որոնք ներառված չեն վիճակագրության մեջ։