ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը միջուկային փորձարկում առաջինը չի անցկացնի, և ստեղծվող իրավիճակի պատասխանատվությունը լիովին ԱՄՆ-ի վրա է։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ՄԱԿ-ի ԳՎ առաջին կոմիտեի նիստին հայտարարել է ՌԴ պատվիրակության փոխղեկավար Կոնստանտին Վորոնցովը։
«Ներկայում օրինագիծ է նախապատրաստվում Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագրի վավերացումը հետ կանչելու մասին։ Դա թույլ կտա հավասարակշռել ԱՄՆ-ի հետ մեր կարգավիճակը` ըստ պայմանագրի։ Վավերացման հետ կանչումը չի նշանակում, որ մեր երկիրը մտադիր է վերսկսել միջուկային փորձարկումները։ Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, միջուկային փորձարկումներ մենք առաջինը չենք անցկացնի։ Պատասխանատվությունն այն բանի համար, թե ինչպես կդասավորվի իրավիճակը, լիովին ԱՄՆ-ի վրա է», - ասել է Վորոնցովը։
Ինչպես նշել է դիվանագետը, միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման ՌԴ-ի մորատորիումը ճնշման է ենթարկվում Եվրոպայում նման սպառազինություն տեղակայելու` ԱՄՆ-ի ակտիվ պատրաստությունների պատճառով։