Պղինձը թանկանում է դոլարի արժեզրկման ֆոնին

Արխիվային լուսանկար
Դոլարի արժեզրկումը հումքայն ապրանքներն ավելի մատչելի է դարձնում այլ արժույթով գնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Պղնձի արժեքն այսօր աճում է դոլարի էժանացման ֆոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով սակարկությունների տվյալները:
Այսօր ՝ ժամը 9:25-ի դրությամբ, Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսները թանկանում են 0,46 տոկոսով ՝ մեկ ֆունտի (մոտ 0,45 կգ) դիմաց հասնելով 3,588 դոլարի (մոտ 0,45 կգ):
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ օրվա սակարկությունների արդյունքներով պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամիս անց մատակարարումների համար նվազել է 0,53 տոկոսով ՝ մինչև 7 949 դոլար, ալյումինի արժեքը ՝ 0,02 տոկոսով ՝ մինչև 2 199,5 դոլար, ցինկի արժեքը ՝ 0,14 տոկոսով ՝ մինչև 2 446 դոլար:
Դոլարի ինդեքսը (ԱՄՆ-ի առևտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ փոխարժեքը) նվազում է 0,13 տոկոսով ՝ մինչև 106,51 կետ: Դոլարի թուլացումը հումքը, այդ թվում ՝ պղինձը, ավելի մատչելի է դարձնում այլ արժույթով գնելու համար։