Փաշինյանն աշխատանքային այցով Ստրասբուրգում է

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Այցի շրջանակներում վարչապետը կհանդիպի Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի–Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը»,– հայտնում է Բաղդասարյանը:
Նրա խոսքով` այցի շրջանակներում Փաշինյանը հանդիպելու է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։ Հանդիպման ավարտին Փաշինյանն ու Մեցոլան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:
Ստրասբուրգում նախատեսված են նաև այլ հանդիպումներ: