Կապանում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ առաջապահ խմբի ղեկավարի Անդրեյ Շանինը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Գլխավոր հյուպատոսության բացումը կնպաստի երկու երկրների հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի–Sputnik. Կապանում այսօր Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ ԱԳՆ առաջապահ խմբի ղեկավարի Անդրեյ Շանինը հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։
«Մանրամասն քննարկվել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, որը զգալիորեն կհեշտացնի Հայաստանի հարավում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների համար հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կարևոր ներդրում կունենա հայ–ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում։
Ընդգծվել է նաև, որ գլխավոր հյուպատոսությունը կնպաստի նաև երկու երկրների մշակութային-հումանիտար, առևտրատնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը:
Ավելի վաղ գրել էինք, որ Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը հայտնել Էր, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի ՀՀ Սյունիքի մարզում։
ՀՀ ԱԳՆ–ն դրական էր արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։