ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Միլանի «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, հայտնում է TMW պարբերականը։
Միլանյան ակումբը պատրաստ է 34-ամյա ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել մինչև 2025 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ «Ինտերը» պատրաստ է պահպանել Մխիթարյանի ներկայիս աշխատավարձը, որը կազմում է տարեկան 3,8 միլիոն եվրո։
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը Ա Սերիայում անցկացրել է ութ հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։