ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Էստոնիան Թուրքիայից մոտ 200 մլն եվրոյի անվավոր զրահամեքենա կգնի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Էստոնիայի պաշտպանության նախարարությանը։
«Պաշտպանության նախարարությունը շուրջ 220 միավոր անվավոր զրահամեքենաների մատակարարման համար պայմանագրեր կկնքի թուրքական երկու ընկերության հետ։ Գնման մոտավոր արժեքը կազմում է մոտ 200 մլն եվրո», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ առաջին մեքենաները կժամանեն պայմանագրերի ստորագրումից հետո մեկ տարվա ընթացքում:
Զրահատեխնիկայի գնման պայմանագրերի ստորագրումը նախատեսվում է հոկտեմբերի 18-ին Տալլինում: