Դալարիկ-Քարակերտ երկաթուղային հատվածով ուղևորափոխադրումը վերականգնվել է

Երկաթուղու վերականգնման աշխատանքներ
Մի քանի օր առաջ այդ հատվածում բեռնատար գնացքը դուրս էր եկել ռելսերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Դալարիկ-Քարակերտ երկաթուղային հատվածի երթևեկությունն ու ուղևորափոխադրումները վերականգնվել են: Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին բեռնատար գնացքը դուրս էր եկել ռելսերից։ Արդյունքում վնասվել էր ոչ միայն շարժակազմը, այլև վնաս էր պատճառվել երկաթուղային գծին և կոնտակտային ցանցին։
Նշվում է, որ այս ընթացքում չեղարկվել են Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային ուղևորատար գնացքները, իսկ Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային չվերթն իրականացվել է ժամանակավոր սխեմայով։