▪️ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ստրասբուրգ՝ Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալու։
▪️ Իսրայելից Հայայստան է տեղափոխվում 190 հայ և ՀՀ քաղաքացի։
▪️ Արցախցիների անձնական տվյալների անմիջական մուտքագրումը տվյալների էլեկտրոնային շտեմարանը դադարեցվել է։ ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ դեռ չհաշվառված անձինք մինչև հոկտեմբերի 25-ը կարող են Երևանում մոտենալ վարչական շրջանների աշխատակազմեր, մարզերում` համայնքապետարաններ։
▪️ Հայաստանի Բուժկենտրոններում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 198 բուժառու։ 44-ի վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր։ 13 հազար 888 երեխա արդեն հաճախում է հայաստանյան կրթական հաստատություններ։
▪️ Արցախցիների անձնական տվյալների անմիջական մուտքագրումը տվյալների էլեկտրոնային շտեմարան դադարեցվել է։ ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ դեռ չհաշվառված անձինք մինչև հոկտեմբերի 25-ը կարող են Երևանում մոտենալ վարչական շրջանների աշխատակազմեր, մարզերում` համայնքապետարաններ։
▪️ Ստեփանակերտի մոտ վառելիքի պայթյունից տուժած քաղաքացիները, որոնք ծանր վիճակում են տեղափոխվել ՀՀ, շուտով հաշվառում կանցնեն և կկարողանան օգտվել կառավարության աջակցության ծրագրերից։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօրվանից առողջապահության նախարարությունը կհավաքի պայթյունից տուժածների տվյալները և կփոխանցի Միգրացիոն ծառայություն։
▪️ Հայաստանում Ռուսաստանի տան և ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները մարդասիրական օգնություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին Մասիս քաղաքում։ Մարդասիրական օգնությունը ներառում է 12 կիլոգրամանոց 500 պարենային փաթեթ, որոնք ներառում են շաքարավազ, մակարոնեղեն, ձավարեղեն, կարագ, թխվածքաբլիթներ, անձնական հիգիենայի և կենցաղային քիմիայի ապրանքներ:
▪️ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունների և ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Սամվել Բաբայանը հորդորել էր իրավապահներին քրեական գործ բացել Արցախի իշխանությունների դեմ «Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար»։ Sputnik Արմենիային գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածով՝ պատերազմի ժամանակ հրամանատարի կամ պաշտոնատար անձի ծառայողական պարտականությունները չկատարելու և ամրությունը, մարտական տեխնիկան հակառակորդին թողնելու հոդվածներով։ Գործով մեղադրյալներ այս պահին չկան:
▪️ Սեպտեմբերին 16 հարկ վճարող է տուգանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջները խախտելու համար․ ընդհանուր առմամբ առաջադրվել է 6 միլիոն 900 հազար դրամ տուգանք: Տուգանվածների ցուցակում են նաև «Ալեքս Հոումը», «Հայփոստը»։
▪️ Վրաստանի Սահմանադրական դատարանը հաստատել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է մայր օրենքը։ Sputnik Գրուզիան տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին և սեպտեմբերի 6-ին նախագահը արտասահման այցեր է իրականացրել առանց Վրաստանի կառավարության համաձայնության։
Sputnik Արմենիա, 106․0FM