ՌԱԴԻՈ

Արցախից տեղահանված երեխաների հոգեբանական վիճակի մասին․ հոգեբանի խորհուրդները

Արցախից բռնի տեղահանված ու շատ կայուն հոգեկերտվածքով մարդկանց համար անգամ տունը, գործն ու մի ամբողջ կայացած կյանք հետևում թողնելն ու նորը սկսելը ներքին մեծ ուժ է պահանջում։
Sputnik
Երեխաների համար, որոնք դեռ նոր են ճանաչում աշխարհը, մարդկանց ու հարաբերությունները` հարազատ միջավայրիքց մի օրում զրկվելը` հոգեբանական մեծ հարված է։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի վերջերս հրապարկված զեկույցը մտահոգվելու մեծ առիթ է տալիս։ Այսօր մեր երկրի 30 հազար մանկահասակ քաղաքացիներ օգնության կարիք ունեն և այն, թե ինչ հասրակություն կունենք վաղը՝ կախված է նրանից, թե ինչպես կօգնենք այդ երեխաներին հաղթահարել խնդիրները։ Ոչ բոլոր դպրոցներում կան հոգեբաններ ու ինչպես մյուս հարցերում` արցախցիների սոցիալական աջակցությունից մինչև բնակարանի հարցը լուծելուն աջակցելը` այս հարցում ևս մարդիկ ու մասնագիտական համայնքը հիմնականում ինքնակազմակերպվում են։ Արցախցի երեխաներին դասարաններում դիմավորում են ծափերով ու առանահատուկ ջերմությամբ։ Հոգեբանները, սակայն, հորդորում են հոգատարության չափն էլ չանցնել։
Մանկական հոգեբան Գոհար Ալավերդյանի հետ Sputnik Արմենիան զրուցել է Արցախից տեղահանված երեխաների հոգեբանական վիճակի մասին։