Միջազգային ու հասրակական բազմաթիվ կազմակերպություններ աջակցել և շարունակում են աջակցել արցախցիների խնդիրների լուծմանը։
Կարմիր Խաչի օգնությունը, որը շրջափակման օրերին դեղորայք, առաջին անհրաժեշտության պարագաներ և ծանր հիվանդների տեղափոխություն իրականացնելն էր, այսօր վերափոխվում է. ուշադրության կենտրոնում կշարունակեն մնալ անհետ կորածների խնդիրները, կավելանա նաև սոցիալական աջակցության բաղադրիչը։
Sputnik Արմենիան զրուցել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունու հետ։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի միջազգային գործընկերներն ավելի քան 35 մլն եվրո աջակցություն են խոստացել տրամադրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով։ Այս մասին հոկտեմբերի 14-ին ասուլիսի ժամանակ հայտարարել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով` ևս 35 մլն եվրո այլ եղանակով կհատկացվի։