ՌԱԴԻՈ

Հայկական կարմիր խաչի թեժ գիծը դեռ չի լռում․ կազմակերպության լրատվական բաժնի ղեկավար

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Հայկական կարմիր Խաչի բազմաթիվ կամավորները մեծ աշխատանք իրականացրեցին տեղահանվածներին ընդունող հումանիտար կենտրոններում։
Sputnik
Հիմա էլ Հայկական կարմիր խաչի թեժ գիծը չի լռում. Զանգում են սոցիալական տարրական կարիքներ ունեցող մարդիկ։
Մոտ 80 հազար մարդ դիմել է Հայկական կարմիր խաչին` սնունդ ու առաջին անհրաժեշտության ապրանքներ տրամադրելու խնդրանքով։ Հայկական կարմիր խաչի լրատվական բաժնի ղեկավարը Sputnik Արմենիային պատմել է կատարած աշխատանքի և նախատեսված ծրագրերի մասին․
«Այս պահին էլ Երևանում, շրջակա մարզերում, ինչպես նաև Լոռիում սննդի փաթեթներ, հիգիենայի ու կենցաղի պարագաներ բաշխումները ընթանում են»,- ներկայացրել է Նունե Գրիգորյանը։
Նա նաև նշել է, որ Հայկական կարմիր խաչը ներգրավված է էղել աշխատանքներում առաջին իսկ օրից, իրենց թիմերն աշխատել են նաև Կոռնիձորում։

«Աջակցել են տեղում նաև մեծ կազմակերպությունների տրամադրած ջրի ու սննդի բաշխմմանը, աշխատել են նաև մեր հոգեբանները։ Կամավորները մանկական հատուկ անկյուններում խաղում էին երեխաների հետ, որ ծնողները փոքր-ինչ հանգստանալու հնարավորություն ունենան․ նման կենտրոններ երեխաների համար էլի բացվում են»։

Sputnik Արմենիա, 106․0FM