ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական զորքերը հատուկ ռազմական գործողության գոտում ակտիվ պաշտպանություն են իրականացնում և բարելավում են իրենց դիրքերը շփման գծի գրեթե ողջ երկայնքով, այդ թվում՝ Կուպյանսկի, Զապորոժիեի և Ավդեևկայի ուղղություններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ, որից մի հատված լրագրող Պավել Զարուբինը հրապարակել է Տելեգրամի իր ալիքում։
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում շփման գծի ողջ երկայնքով, կոչվում է ակտիվ պաշտպանություն։ Մեր զորքերը բարելավում են իրենց դիրքը գրեթե ամբողջ տարածքում, և այդ ամենը բավականին մեծ հատվածում։ Դա վերաբերում է նաև Կուպյանսկի, Զապորոժիեի, ինչպես նաև Ավդեևկայի ուղղություններին»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը հավելել է, որ ուկրաինական հակահարձակումն ամբողջությամբ ձախողվել է, թեև Կիևը նոր ակտիվ հարձակողական գործողություններ է նախապատրաստում ռազմաճակատի առանձին հատվածներում:
«Ինչ վերաբերում է հակագրոհին, որն իբր քարշակում է, ամբողջությամբ ձախողվել է։ Մենք գիտենք, որ ռազմական գործողությունների առանձին հատվածներում, այնուամենայնիվ, հակամարտող կողմը նախապատրաստում է նոր ակտիվ հարձակողական գործողություններ»,- նշել է Պուտինը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը համապատասխան կերպով է արձագանքում հակառակորդի գործողություններին։