Իրանում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոգրաֆ
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ռամhորմոզ քաղաքից 22 կմ հարավ–արևմուտքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Իրանի արևմտյան հատվածում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական–միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կառույցի տվյալներով` ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ռամhորմոզ քաղաքից դեպի 22 կմ դեպի հարավ–արևմուտք։ Այդ քաղաքի բնակչությունը 38.3 հազար է։ Նշվում է, որ օջախը 10 կմ խորության վրա է եղել։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել։
Հավելենք, որ այսօր առավոտյան երկրաշարժ էր գրանցվել նաև Ադրբեջանում։ Այն տեղի էր ունեցել ժամը 06:01-ին, երկրի հարավում՝ Լերիկում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 19 կմ խորության վրա, ուժգնությունը` 3,6 մագնիտուդ: