Եթե ԱՄՆ-ն ցանկանա պատերազմել ՌԴ-ի հետ, ապա դա այլ պատերազմ կլինի. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը . Արխիվային լուսանկար
Լրագրող Պավել Զարուբինը ՌԴ նախագահին խնդրել է մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել պատրաստվել և՛ Ռուսաստանի, և՛ Չինաստանի հետ միաժամանակյա պատերազմի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Եթե ԱՄՆ-ն ցանկանա պատերազմել Ռուսաստանի հետ, ապա դա կլինի ոչ թե հատուկ ռազմական գործողության նման հակամարտություն, այլ «բոլորովին այլ պատերազմ»: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման համար լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«Մենք խաղաղություն ենք ուզում, իսկ եթե նրանք (ԱՄՆ-ն) ցանկանում են պատերազմել Ռուսաստանի հետ, ապա դա բոլորովին այլ պատերազմ է, դա հատուկ ռազմական գործողություն չէ։ Նայեք Մերձավոր Արևելքին, մի՞թե այնտեղ հատուկ ռազմական գործողություն է։ Մի՞թե կարելի է համեմատել»,- հարցրել է Ռուսաստանի առաջնորդը։
Հարցազրույցից մի հատված լրագրողը հրապարակել է իր Telegram-ալիքում։ Նա նախագահին խնդրել է մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին պատրաստվել և՛ Ռուսաստանի, և՛ Չինաստանի հետ միաժամանակյա պատերազմի:
«Չեմ կարծում, որ դրանք առողջ մարդկանց մտքում ծագած առողջ մտքեր են, որովհետև խոսել այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի, դե․․․ մենք բոլորս ենք պատրաստվում պատերազմի, որովհետև հետևում ենք հայտնի հին սկզբունքին՝ խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,-հայտարարել է Պուտինը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը մեկնարկել է 2021թ.–ի փետրվարի 24–ին։
Պուտինը հայտարարել է շփման գծի գրեթե ողջ երկայնքով ՌԴ զորքերի վիճակի բարելավման մասին