Երևանում թալանել են 83-ամյա թոշակառուին` տանելով ավելի քան 8 մլն դրամ

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Քննիչներն ու ոստիկաններն օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացնում` հանցագործությունը բացահայտելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Երևանի Գաջեգործների փողոցի շենքերից մեկում թալանել են 83-ամյա Հակոբ Մ.–ի բնակարանը՝ տանելով շուրջ 8 մլն 435 հազար ՀՀ դրամ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Թոշակառու տղամարդը դեպքի մասին ահազանգել է հոկտեմբերի 13-ին և նշել, որ գողությունն ամենայն հավանականությամբ եղել է հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում։
«Տեղում Հակոբ Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իր բնակարանից գողացել են 1 մլն 100 000 դրամ, 100 000 ՌԴ ռուբլի և 17300 ԱՄՆ դոլար: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,– գրում է կայքը:
Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ` հանցագործությունը բացահայտելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Երևանում ավտոմեքենան բախվել է ծառին. 31–ամյա ուղևորը տեղում մահացել է