ԵՄ-ում քաղաքական գործչին «Կրեմլի գործակալ» կանվանեն՝ միայն նրանց կարծիքի պատճառով. Սիյարտո

Պետեր Սիյարտոն. Արխիվային լուսանկար
Հունգարիայի ԱԳ ղեկավարը կարծում է, որ հակառուսական պատժամիջոցները, ի հեճուկս ԵՄ-ի սպասումների, չարդարացան ո՛չ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու, ո՛չ Ուկրաինային օգնելու տեսանկյունից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիությունում քաղաքական գործչին կարող են «Կրեմլի գործակալ» հայտարարել, եթե նրա կարծիքը տարբերվում է տարածված կարծիքից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
Նրա խոսքով, եթե քաղաքական գործչի կարծիքը 110 տոկոսով չի համապատասխանում լիբերալ մեյնսթրիմին, նա անմիջապես ընկալվում է որպես «ռուսական լրտես» կամ «Կրեմլի քարոզիչ»:
«Այս քաղաքականացման պատճառով անհնար է դարձել ռացիոնալ ձևով քննարկել կարևոր, ռազմավարական հարցեր, խնդիրներ, որոնք երկարաժամկետ և լուրջ ազդեցություն ունեն եվրոպական ապագայի վրա»,-ասել է Սիյարտոն:
Սիյարտոն հավելել է, որ մինչև Ուկրաինայի հակամարտությունը Եվրամիությունում «դժվար էր ռացիոնալ, առողջ և հարգալից երկխոսություն վարել կարևոր հարցերի շուրջ», իսկ 2022 թվականի փետրվարից հետո «դա բոլորովին անհնար է դարձել»։
Նույն հարցազրույցում Սիյարտոն հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները, ի հեճուկս ԵՄ-ի սպասումների, իրենց չեն արդարացրել ո՛չ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու, ո՛չ էլՈւկրաինային օգնելու տեսանկյունից: Հունգարիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ պատժամիջոցների սահմանումը ոչ մի կերպ չի օգնել կարգավորել ուկրաինական ճգնաժամը։