ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը հանձնարարել է զեկուցագիր պատրաստել և քրեական գործ հարուցել Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիների կողմից պատահական անցորդներին ծեծի են ենթարկելու մասով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ՌԴ ՔԿ մամուլի ծառայությանը։
Baza և մի շարք այլ Տելեգրամ-ալիքներ հայտնել են, որ Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիների մի խումբ պատահական անցորդներին ծեծի է ենթարկում ու այդ կադրերը տեղադրում սոցցանցերում։
«Ռուսաստանի ՔԿ նախագահը Սանկտ Պետերբուրգի գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնակատար Բոբկով Օ.Վ.–ին հանձնարարել է քրեական գործ հարուցել և զեկույց պատրաստել»,– ասված է հաղորդագրությունում։
Համացանցում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են երիտասարդները հարձակվում պատահական անցորդների վրա, ծեծում և հայհոյում նրանց։ Դա տեղի է ունենում Պետերբուրգի տարբեր հատվածներում, հիմնականում մետրոյի և առևտրի կենտրոնների մոտ։