Ադելիա Պետրոսյանը գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի առաջին փուլում հաղթող է ճանաչվել

Ադելիա Պետրոսյանը. Արխիվային լուսանկար
Ազատ ծրագրի համար 16-ամյա գեղասահորդը ստացել է 150,36 միավոր՝ ընդհանուր վաստակելով 234,74 միավոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ուֆայում ընթացող գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի առաջին փուլում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ազատ ծրագրի համար 16-ամյա չմշկորդուհին ստացել է 150,36 միավոր՝ ընդհանուր հավաքելով 234,74 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Աննա Ֆրոլովան (210,88), իսկ երրորդը՝ Ելիզավետա Կուլիկովան (199,21):
Մարզիչ Էթերի Տուտբերիձեի սան Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր է (2022), Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող (2023)։
Ուֆայում առաջնությունը կավարտվի այսօր պարային դուետների ազատ պարով։