Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բոլու քաղաքից 21 կմ հյուսիս-արևելք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի հյուսիսում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
Էպիկենտրոնը գտնվել է Բոլու քաղաքից 21 կմ հյուսիս-արևելք, որտեղ բնակվում է մոտ 200 հազար մարդ։
Օջախը գտնվել է 7,27 կմ խորության վրա
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Թուրքիայի հարավ-արևելքում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել