Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ

Երևանի քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքը պետք է լինի կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար և հասանելի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում։ Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։
«Ե՛վ որպես երևանցի, և՛ որպես նորընտիր քաղաքապետ՝ ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն, քանի որ ինձ համար Երևանը առաջին հերթին մարդիկ են»,–գրել է Ավինյանը։
Նա նշել է`Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք՝ կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար և հասանելի։
Նշենք, որ 2020 թվականից «Էրեբունի-Երևան»-ին նվիրված միջոցառումներ չեն անցկացվում` կապված ինչպես 2020 թվականի պատերազմի, այնպես էլ դրան պարբերաբար հաջորդող ռազմական գործողությունների հետ։
Նիկոլ Փաշինյանը երգում է «Էրեբունի-Երևան» երգը
Երևանի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երևան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցներն ուղղվել էին «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաև Երևանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։