Պետրոսյանը և Ֆրոլովան առանձնանում են. Տարասովան` Գրան պրիի գեղասահորդուհիների մասին

Կարճ ծրագրի արդյունքներով Ադելիա Պետրոսյանը ստացել է 84,38 միավոր։ Երկրորդ հորիզոնականում է Աննա Ֆրոլովան (73,39), երրորդում` Ելիզավետա Կուլիկովան (65,64)։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Գեղասահքի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Ադելիա Պետրոսյանը և Աննա Ֆրոլովան խիստ առանձնացել են մրցակիցների ֆոնին Ուֆայում անցկացվող առաջին Գրան Պրիում։
Այսօր կարճ ծրագրի արդյունքներով Ադելիա Պետրոսյանը ստացել է 84,38 միավոր։ Երկրորդ հորիզոնականում է Աննա Ֆրոլովան (73,39), երրորդում` Ելիզավետա Կուլիկովան (65,64)։
«Շատ ուրախ եմ Ադելիայի համար, նա հիանալի էր սահում։ Կարելի է ասել, իր ծրագիրը կատարյալ ներկայացրեց։ Հիշվեց նաև Աննա Ֆրոլովան, նա ինձ համար բացահայտում էր։ Հիանալի էր նայվում, հիասքանչ ոճ ցուցադրեց։ Ահա նրանք երկուսով տպավորություն գործեցին, մյուսների շարքում որևէ մեկին առանձնացնել չես կարող», – ասել է Տարասովան։
Նշենք, որ ազատ ծրագիրը նրանք կներկայացնեն կիրակի օրը։
Ադելիա Պետրոսյանը ելույթ է ունեցել Երևանում և վարպետության դաս անցկացրել սկսնակների համար