Խարդախություն բարեգործական օգնության անվան տակ. «Տաշիր» հիմնադրամը զգուշացնում է

Կարապետյանն ընդգծել է, որ որոշ մարդիկ խարդախության միջոցով փորձում են տիրանալ մարդկանց անձնական բանկային տվյալներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուբցիչ Նարեկ Կարապետյանը, սոցցանցային իր էջերում զգուշացրել է հերթական խարդախության մեխանիզմի մասին։
«Եթե ստանաք այսպիսի նամակ, որտեղ պահանջվում են ձեր բանկային տվյալները «Տաշիր» բարեգործականից (ֆոնդից) գումար ստանալու պատրվակով, խնդրում ենք չարձագանքել»,–գրել է նա։
Нарек Карапетян опубликовал пост о фейковом сообщении от имени Благотворительного фонда "Ташир"
Կարապետյանն ընդգծել է, որ բարեգործական հիմնադրամի անունն օգտագործելով` փորձեր են արվում տիրանալու մարդկանց անձնական բանկային տվյալներին։
Կեղծ կայքեր են․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է գումարի շորթման նոր խարդախության մասին