Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա

Հայաստանի հավաքականի կազմում Սկոպյե է մեկնել 21 ֆուտբոլիստ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Լատվիայի ընտրանու հետ ընտրական խաղից հետո մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա, որտեղ հոկտեմբերի 17-ին ընկերական խաղ է ացկացնելու տեղի հավաքականի հետ:
Հայաստանի հավաքականի կազմում Սկոպյե է մեկնել 21 ֆուտբոլիստ։
Հաշվի առնելով առաջիկա խաղի ընկերական բնույթը` Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ըստ նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ:
Հիշեցնենք` Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում Եվրո-2024-ի ընտրական խաղում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12–ին 0։2 հաշվով պարտվեց Լատվիայի հավաքականին։
Եվրո-2024-ի խմբային ընտրական հերթական հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացնելու է նոյեմբերի 11-ին։
Այդ օրը Երևանում մեր հավաքականը հյուրընկալելու է Ուելսի ընտրանուն։
ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել Հայաստանի հավաքականի մարզչի և ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ