ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Մոնտենեգրոյում ավարտվել է բռնցքամարտի Եվրապայի գավաթի խաղարկությունը։ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը 92 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի գավաթակիր։
Մանասյանը պետք է մենամարտեր Իտալիան ներկայացնող Ազիզ Աբես Մուհեդինի հետ, բայց քանի որ մրցակիցը չներկայացավ մենամարտին, հայ բռնցքամարտիկին հաղթանակ շնորհվեց։
Մեր հավաքականից Ռուդոլֆ Գարբոյանը (51կգ) նույնպես դուրս էր եկել եզրափակիչ, սակայն այսօր նա միավորներով պարտվեց Ռուսաստանը ներակայացնող Բայիր Բատլաևին ու դարձավ արծաթե մեդալակիր։
Այսպիսով, Հայաստանի հավաքականի 6 բռնցքամարտիկներ տարբեր հարգի մեդալներ են վաստակել մրցումներում։
Բրոնզե մեդալակիր են դարձել Բարեղամ Հարությունյանը (48կգ), Ռուսլան Ասլիկյանը (54կգ), Արթուր Բազեյանը (57կգ), և Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ)։
Հիշեցնենք, որ Եվրոպայի գավաթի խաղարկությանը Հայաստանը մասնակցում էր 12 բռնցքամարտիկով։ Մրցաշարն ուներ մրցանակային հիմնադրամ։
Չեմպիոնն արաժանացավ 15 հազար ԱՄՆ դոլարի, արծաթե մեդալակիրը` 10 հազար, իսկ բրոնզե մեդալակիրները` 5–հազարական դոլարի։