ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի գավաթի խաղարկության 51 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռուդոլֆ Գարբոյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Հայ մարզիկը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Բայիր Բատլաևի հետ և զիջեց 0:5 հաշվով:
Ավելի ուշ ոսկե մեդալի համար կմրցի Նարեկ Մանասյանը:
Հիշեցնենք` ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիրներ էին դարձել Ռաֆայել Հարությունյանը, Ռուսլան Ասլիկյանը և Բարեղամ Հարությունյանը: