ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Այսօր ավտովթար է տեղի ունեցել ՀՀ Արարատի մարզում, կա մեկ զոհ, 3 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 19:00-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած գլանին։
«Վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն»,–գրում է կայքը:
Որոշ ժամանակ անց հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով` մահացել է:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են «Renault Logan»-ը, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: