▪️ ՀՀ նախագահը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։
▪️ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան․ Politico թերթը գրում է՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ամերիկացի կոնգրեսականների մի խմբի հետ հանդիպմանն է ասել։
▪️ Հայկական զինուժում վերջին 3 տարիներին ինքնավնասումներն ու մահվան դեպքերն ավելացել են:
▪️ ԵՄ հատուկ ներկայացուցիչը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Փաշինյանի և Ալիևի հետ Բրյուսելում, սպասվող հանդիպմանը։ Տոյվո Կլարը կարևոր է համարել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին, հույս է հայտնել, որ փոխգործակցությունը կշարունակվի Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։
▪️ Ֆրանսիան 1 մլն եվրո է հատկացրել ՄԱԿ–ի պարենի համաշխարհային ծրագրին։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի խոսքով՝ այն կուղղվի Լեռնային Ղարաբաղից 100 հազար հայերի բռնի տեղահանումից հետո Հայաստանի կարիքները հոգալուն։
▪️ «Բաքվում կոպտորեն խախտվում են Լաչինի միջանցքում առևանգված Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքները»,- հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։
▪️ Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում խաղաղապահներն ապամոնտաժել են ևս մեկ դիտակետ։ Ըստ ՌԴ ՊՆ տեղեկագրի՝ սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել են խաղաղապահների 8 պարեկակետեր և 15 ժամանակավոր դիտակետեր։
▪️ Արտաշատի մարզադպրոցի դահլիճում մնացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2 ընտանիք։ Տարածքային կառավարման նախարարության խոսնակը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ նրանք ևս առաջիկա օրերին կտեղափոխվեն։
▪️ Fitch-ը պահպանել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո: Հակամարտությունը չի ազդել երկրի վարկանիշի կամ հեռանկարների վրա, նշել են կազմակերպությունը։
▫️Sputnik Արմենիա ռադիոկայան, 106․0FM