ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովին հաջորդած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի` ԱՊՀ–ից դուրս գալու խոսակցություններին
«Վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույց ենք ունեցել, խոսել ենք նաև այսօրվա գագաթնաժողովի մասին, կան հանգամանքներ, որոնք ես միանգամայն հասկանալի եմ համարում, չեմ խոսի, ավելի լավ է Հայաստանի վարչապետին հարցնել։ Որքան հասկանում եմ, Հայաստանը ոչ մի տեղ չի գնում ԱՊՀ-ից»,- ասել է Պուտինը։
Հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայացել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող մասնակցել Բիշքեկի գագաթնաժողովին։