ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Շուխոնց հրաշագործ ավետարանը դուրս կբերվի Մատենադարանի պահոցից և կտեղափոխվի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Հրաշագործ ավետարանը դուրս կբերվի Սուրբ Թարգմանիչների տոնի կապակցությամբ, որն այս տարի նշվում է հոկտեմբերի 14–ին:
Ավետարանը Օշականի եկեղեցում կմնա մինչև հոկտեմբերի 14–ի երեկոյան ժամերգության ավարտը:
Նշենք, որ Սուրբ Թարգմանիչների տոնը (ամբողջական անունը` Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց տոնը) հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։
Հայ առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։