Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրել ԼՂ– ում էսկալացիա թույլ չտալու համար․ Պուտին

ՌԴ խաղաղապահների դիտակետ Արցախում. Արխիվային լուսանկար
Ռուսաստան -Հայաստան - Ադրբեջան եռակողմ ձևաչափով քրտնաջան աշխատանք է տարվել ՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար, նշել է ՌԴ նախագահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական կողմը վերջին երեք տարիների ընթացքում զգալի ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղում էսկալացիա թույլ չտալու համար։ Այս մասին այսօր Բիշքեկում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա հիշեցրել է, որ ՌԴ աջակցությամբ պատրաստվել են համապատասխան եռակողմ փաստաթղթեր։
Խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել. Պեսկով
«Այս ամբողջ ընթացքում եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, քրտնաջան աշխատանք է տարվել՝ ուղղված երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների կարգավորմանը»,– նշել Է Պուտինը:
Նա հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց առաքելությունը ԼՂ–ում այն լիազորությունների շրջանակում, որոնք ունեին։