ՌԴ Պետդուման կվավերացնի Հայաստան նավթամթերքի մատակարարումը կարգավորող արձանագրությունը

Արխիվային լուսանկար
ՌԴ կառավարությունը մտադիր է ընդլայնել Հայաստանին նավթամթերք մատակարարելու հնարավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախարարների կաբինետը Պետդումային վավերացման է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:
Փաստաթուղթը հրապարակվել է խորհրդարանի ստորին պալատի տվյալների էլեկտրոնային բազայում։ Արձանագրությունը նախատեսում է առանց արտահանման մաքսատուրքերի գանձման՝ նավթային գուդրոնի մատակարարումները նավթային բիտումով փոխարինելու հնարավորությունը։
Նշենք, որ փաստաթուղթը կողմերը ստորագրել են Մոսկվայում 2023 թվականի հունիսին։