Մերձավոր Արևելքում սրացումը ԱՄՆ ձախողված քաղաքականության արդյունք է. Պուտին

ՌԴ առաջնորդը մեկնաբանել է Մերձավոր Արևելքի իրադարձությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաղեստինա–իսրայելական հակամարտության սրացումը մեծածավալ ողբերգություն է որակել, որը, ըստ նրա, արդյունքն է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ձախողված քաղաքականության։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
«Չեմ կարող մի քանի խոսք չասել նաև պաղեստինա–իսրայելական հակամարտության աննախադեպ սրացման մասին, որի ընթացքում երկու կողմից սպանվել և վիրավորվել են հազարավոր քաղաքացիական անձինք։ Այն, ինչ տեղի է ունեցել, այն մեծածավալ ողբերգությունը, որն ապրում են իսրայելցիներն ու պաղեստինցիները, Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների ձախողված քաղաքականության անմիջական հետևանք է դարձել», –ԱՊՀ գագաթնաժողովի նեղ կազմով հանդիպմանն ընդգծել է Պուտինը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Նեթանյահուն օդուժի հարվածի կադրեր է հրապարակել և կոչ է արել շարունակել ամբողջ ուժով