ԼՂ–ում փակվել է ՌԴ խաղաղապահների դիտակետերից ևս մեկը

Խաղաղապահ
Սեպտեմբերի 19-ից ի վեր 23 դիտակետ է փակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում փակվել է ՌԴ խաղաղապահների դիտակետերից ևս մեկը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը
Նշվում է, որ 2023 թ.սեպտեմբերի 19-ից ի վեր ընդհանուր առմամբ 23 դիտակետ է փակվել։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման աշխատանքները:
Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրել ԼՂ– ում էսկալացիա թույլ չտալու համար․ Պուտին