ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Տեղեկությունը հայտնում է առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
«Անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանի կայունացման հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանում ապաստանած արցախցիների հումանիտար կարիքների լիարժեք բավարարման խնդիրներին»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Մուսինյանը նշել է, որ զրույցը շուրջ մեկուկես ժամ է տևել։
Հիշեցնենք` Տեր–Պետրոսյանի և Կոպիրկինի նախորդ հանդիպումը կայացել էր հունիսի 8-ին։