Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից 3-ը Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիրներ են դարձել

Ռաֆայել Հովհաննիսյան
Բռցքամարտիկներից երկուսը կիսաեզրափակիչում պարտվել են Բուլղարիայի ներկայացուցիչներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչներից 3-ը Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր են դարձել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում։
86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը կիսաեզրափակիչում պարտվել է բուլղարացի բռնցքամարտիկ Ալեքսեյ Ալֆյորովին:
Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալ է նվաճել նաև 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, որը զիջել է Բուլղարիայի մեկ այլ ներկայացուցչի` Երգիունալ Սեբատինիին: Հայաստանի հավաքականի երրորդ բրոնզն ապահովել է Ռուսլան Ասլիկյանը (54 կգ): Կիսաեզրափակիչում նա պարտվել է ռուսաստանցի Մաքսիմ Կուզնեցովին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի գավաթի կիսաեզրափակիչ էին դուրս եկել և առնվազն բրոնզե մեդալ ապահովել Արթուր Բազեյանը (57 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ):
Բռնցքամարտի Եվրոպայի գավաթը կավարտվի հոկտեմբերի 15-ին: