Գերմանիան ՀՀ–ին է հանձնել 351 կգ հերոին տեղափոխելուն մասնակցելու համար հետախուզվող անձի

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցներն ապահովել են Մ.Բ.-ի տեղափոխումը Երևան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և Հայաստանի իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվող Մ.Բ.–ին։ Վերջինս մեղադրվում է ՀՀ տարածքով մաքսանենգությամբ 351 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց տեղափոխելուն մասնակցելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Բ.-ի տեղափոխումը Երևան:
Բացահայտվել և կանխվել է ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք. ԱԱԾ