«Գազպրոմ Արմենիան» լուծել է ավելի քան 3200 արցախցու կեցության խնդիրը

«Գազպրոմ Արմենիան» լուծել է ավելի քան 3200 արցախցու կեցության խնդիրը
«Գազպրոմ Արմենիա»–ից նշում են նաև, որ փոխհատուցումը նախատեսված է վեց ամիս ժամկետով։ Առաջնահերթությունը տրվել է բազմանդամ և բազմազավակ ընտանիքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ընկերության աջակցության ծրագրի արդյունքում լուծվել է ավելի քան 3200 արցախցու կեցության խնդիր: Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին օժանդակելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրի շրջանակում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում է տրամադրվել տեղահանված 600 ընտանիքի»,– նշված է ընկերության հաղորդագրության մեջ։
«Գազպրոմ Արմենիա»–ից նշում են նաև, որ փոխհատուցումը նախատեսված է վեց ամիս ժամկետով։ Առաջնահերթությունը տրվել է բազմանդամ և բազմազավակ ընտանիքներին։
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն արդեն հոկտեմբերի 5–ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օժանդակելու նպատակով չորս օրվա ընթացքում կացարանի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցման համաձայնագիր է կնքել տեղահանված 284 ընտանիքի հետ:
«Գազպրոմ Արմենիան» լուծել է ավելի քան 3200 արցախցու կեցության խնդիրը