Գաբրոյանը դուրս եկավ եզրափակիչ, Բազեյանը դարձավ Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտ
Կիսաեզրափակիչ գոտեմարտ է անցկացնելու Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գաբրոյանը (51 կգ) դուրս եկավ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի գավաթի եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում հայ մարզիկը հաղթեց Մալթայի ներկայացուցիչ Ինձագի Խուերեբին (5:0): Գաբրոյանն առանց պայքարի դուրս եկավ կիսաեզրափակիչ։
57 կգ քաշային Արթուր Բազեյանը կիսաեզրափակիչում պարտվեց Իսպանիայի ներկայացուցիչ Գաբրիել Էսկոբարին և դարձավ Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր:
Կիսաեզրափակիչում մրցելու է Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիրներ էին դարձել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Ռուսլան Ասլիկյանը(54 կգ):
Վտանգավոր պահեր եղան, գոլեր` ոչ. Հայաստանի հավաքականը պարտվեց Լատվիայի ընտրանուն