ԱՊՀ ՄԽՎ նիստը կանցկացվի Բիշքեկում նոյեմբերի 16-17-ը. գլխավոր քարտուղար

Սերգեյ Լեբեդև
ԱՊՀ գլխավոր քարտուղարը նշել է, որ Համագործակցության երկրների համար շարունակում են արդիական մնալ համագործակցության ամրապնդման հարցերն ամենատարբեր ոլորտներում` առևտրատնտեսական, մշակութային, հասարակա–քաղաքական և անվտանգության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստը կկայանա Բիշքեկում նոյեմբերի 16-17-ը։ Այս մասին հայտնել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Ղրղզստանի նախագահությունը դեռ չի ավարտվել։ Առջևում դեռ մի շարք միջոցառումներ կան։ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստը կանցկացվի Բիշքեկում նոյեմբերի 16-17-ը։ Իսկ ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստը Ղրղզստանի նախագահությամբ նախատեսված է դեկտեմբերի 8-ին», – հայտարարելէ գլխավոր քարտուղարը։
Լեբեդևը բարձր է գնահատել Ղրղզստանի նախագահությունը կազմակերպությունում։
Նա նշել է, որ Համագործակցության երկրների համար շարունակում են արդիական մնալ համագործակցության ամրապնդման հարցերն ամենատարբեր` առևտրատնտեսական, մշակութային, հասարակա–քաղաքական և անվտանգության ոլորտներում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Ղրղզստանի մայրաքաղաքում կայացել է ԱՊՀ երկրների գագաթնաժողովը։