Ադրբեջանում ձերբակալված Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները կապ են հաստատել հարազատների հետ

Արցախի ղեկավարների ու բարձրաստիճան մի քանի զինվորականի ձերբակալությունները սկսվեցին արցախցիների բռնի տեղահանման ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը 2 օր առաջ ընտանիքի անդամների հետ հեռախոսով կարճատեւ զրույց է ունեցել։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, գրում է NEWS.am–ը։
Կայքի տեղեկություններով` հարազատների հետ կապ են հաստատել նաև Արցախի նախկին նախագահները և գեներալ Լևոն Մնացականյանը։
Հիշեցնենք` ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։ ՀՀ–ն ՄԻԵԴ է դիմել, որպեսզի դատարանը Բաքվին պարտավորեցնի անհապաղ ազատել ԼՂ նախկին և ներկա ղեկավարներին։